17 10 2022

Նիկոլի հետ կա երկու տարբերակ՝ կա՛մ նոր պատերազմ, կա՛մ նոր կապիտուլյացիա. Իշխան Սաղաթելյան



Իշխանությունը պատերազմից հետո ասել է, որ գալիս է ու բացում խաղաղության դարաշրջան, իսկ ինչի հաշվին է դա լինելու, չի ասել: Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Օրինակ՝ իրենց նախընտրական ծրագրում ՔՊ-ն ասել է, որ բացելու է խաղաղության դարաշրջան, մեջբերում եմ. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք էլինի Արցախի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հակամարոտւթյան խաղաղ ու ահմապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման առանց սահմանափակումների իրականացման: Արցախի ժողովուրդը չի կարող չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո: Հաջորդը՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում՝ հանուն փրկության սկզբունքով»:

Սա է խոստացել ՔՊ-ն, կառավարության ծրագրում էլ վերահաստատել է: Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այսինքն դու ժողովրդին խոստացել ես Արցախի ինքնորոշում, խաղաղության դարաշրջան, վերընտրվելուց հետո բերել ես նոր պատերազմ, նոր զոհեր, հիմա էլ ասում ես՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»:

Մանրամասները՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ